Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով
22.03.2015 | 12:30

Հոկտեմբերի 15-16-ը Երևանում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
Գիտաժողովում նախատեսվում է հետևյալ հիմնախնդիրների քննարկումը`
• Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն:
• Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները:
• Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում:
• Մշակութային ցեղասպանություն` «Սպիտակ Եղեռն»:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Զեկուցումների հիմնադրույթները կհրատարակվեն:

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ